Անվտանգության միակ երաշխիքը նորից մնում է սահմանների պաշտպանության գործում ռուսական մասնակցության ամրապնդումը

Քաղաքական հոտառությունն ու քաղաքական կանխատեսման նույնիսկ ամենապարզունակ կարողությունն անգամ հուշում է, որ Սիրիա թուրքական ներխուժման և այնտեղ ծավալվող իրադարձությունների մասին Հյաստանում պետք է դրսևորել առավելագույն չեզոք դիրքորոշում, գիտակցելով մեր բարդ իրավիճակը տարածաշրջանում, կիսապատերազմական դրությունն ու ադրբեջանա-թուրքական թշնամական տանդեմի ուժեղացող վտանգը ՀՀ ազգային անվտանգությանը: Ինչո՞ւ:

  1. Ներկայումս սիրիական գործերում և ընդհանրապես մերձավորարևելյան քաղաքական գործընթացներում արդեն հաստատված իրողություն է ռուս-թուրքական ռազմավարական համագործակցությունը, որը հասել է նույնիսկ Ս-400 հրթիռների վաճառքին: Սիրիայում թուրքական գործողությունները լրիվ համաձայնեցված են Կրեմլի հետ և ցանկացած քննադատություն դժկամությամբ է ընդունվելու մեր գլխավոր դաշնակցի կողմից:
  2. Թուրքիայի վարքագիծը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հազար տարվա մեջ ոչինչ չի փոխվել, երբ ուզես, որտեղ ուզես, ինչ ձևով ուզես թուրքը կոտորում է, երբ իրեն դա պետք է և ցանկացած մեծ պետության իրենք կարող են և ուղարկել գրողի ծոցը:
  3. Դեռ հարց է, թե ապագայում, մանավանդ մեր պատմական տարածքներում քրդական պետության ստեղծման հեռանկարում Հայաստանի առավել վտանգավոր հակառակորդը թուրքերն են լինելու, թե քրդերը:
  4. Ղարաբաղյան չլուծված հակամարտության պայմաններում, երբ մեծացել է թուրքական ռազմական ներկայությունը Նախիջևանում, անվտանգության միակ երաշխիքը նորից մնում է սահմանների պաշտպանության գործում ռուսական մասնակցության ամրապնդումը:
  5. ԱՄՆ և եվրոպական առաջատար պետությունների դիրքորոշումը հազարերորդ անգամ եկավ ապացուցելու, որ արևմուտքից կարելի է սպասել միայն ցավակցություններ և լավագույնը հումանիտար օգնություն, այն էլ կոտորածներից հետո:
  6. Պետք է գիտակցել, որ թուրքական արտաքին հետախուզական ծառայությունները ուշադիր գրանցում են մեր դիրքորոշումներն ու հասարակական-քաղաքական արձագանքները իրենց մասին և տեղը տեղին հասցնում են երկրի քաղաքական ղեկավարությանը և անհարկի պետք չէ մեկ անգամ ևս կարծրացնել Անկարայի բացասական դիրքորոշումը մեր հանդեպ, մանավանդ որ առանձնակի շահ չունենք սիրիական ճգնաժամում:

ԵՊՀ  քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան էջից

Քաղաքական հոտառությունն ու քաղաքական կանխատեսման նույնիսկ ամենապարզունակ կարողությունն անգամ հուշում է, որ Սիրիա…

Опубликовано Garik Keryan Среда, 23 октября 2019 г.