Բակո Սահակյանը հանդիպել է Մարթա Մենսոյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է «Հայ կանանց բարեկեցության միություն» կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Մարթա Մենսոյանին: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, քննարկվել են Արցախում մի շարք սոցիալական ծրագրերի իրականացման հետ առնչվող հարցեր:

Նախագահը կարևորել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ այն համարելով օգտակար տարբեր նախագծերի հաջող իրականացման համար: