ԱՄՆ կոնգրեսականները քննարկում են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենսդրական նախագիծը

ԱՄՆ օրենսդիրները քննարկում են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենսդրական նախագիծը: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ազգային NPR ռադիոալիքը։

«Խորհրդարանի պատգամավորները քննարկում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքի ընդունման և Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման հարցերը։ Ավելի վաղ Կոնգրեսը քննարկել էր այն հարցը, որ 1915թ․ իրադարձությունները, երբ 1,5 միլիոն հայ էր սպանվել, որակվի որպես «ցեղասպանություն»։ Թուրքիայի կառավարությունը պատմականորեն հանդես է գալիս այդ ճանաչման դեմ և, ինչպես ակնկալվում է, կդիմակայի երկու նախաձեռնությանն էլ»,- նշվում է հաղորդման մեջ։

Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը նշել է, որ Թուրքիայի կառավարությունը ակնհայտորեն դժգոհ կլինի։ «Ես վստահ եմ, որ Թուրքիայի կառավարությունը դժգոհ է, սակայն մենք էլ ենք դժգոհ Թուրքիայի կառավարությունից»,- ասել է նա։