Ամերիկյան լրտեսական ինքնաթիռների թռիչքը` Սիրիայում ռուսական ավիաբազայի մոտակայքում

ԱՄՆ-ի «Boeing P8 Poseydon» հետախուզական ինքնաթիռը շուրջ 2 ժամ թռել է Սիրիայում ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայի մոտակայքում:

Լրատվական որոշ աղբյուրներ տեղեկացրել են Սիրիայում գտնվող Ռուսաստանի «Խմեյմիմ» ավիաբազայի մոտակայքում ամերիկյան հետախուզական ինքնաթիռի թռիչքի մասին:

Մասնավորապես, ըստ «Փորթռաս» վեբ-կայքի հաղորդման, Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի «Boeing P8 Poseydon» լրտեսական ինքնաթիռը շուրջ 2 ժամ գտնվելով Սիրիայի երկնքում, քանիցս մոտեցել է Սիրիայի արևմուտքում գտնվող ՌԴ «Խմեյմիմ» ավիաբազային (Լաթաքիայի նահանգ):

Համաձայն հաղորդման, ԱՄՆ-ը վերջին շրջանում կրկնապատկել է ՌԴ սահմանների մոտակայքում իր հետախուզական ինքնաթիռների թռիչքները: Օրինակ, նախորդ շաբաթ Ղրիմի մոտակայքում ամերիկյան «Boeing AC 135» ինքնաթիռը շուրջ 3 ժամ տևողությամբ թռիչք է կատարել: