«Տարածաշրջանում իրադրությունը շատ լարված է, բոլորս ենք դա տեսնում, հասկանում». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում իրադրությունն այժմ սրված է, բոլորը դա տեսնում են և հասկանում, ուստի այդ հարցի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի կոնսուլտացիաները շատ պահանջված են, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշենք, որ երկու երկրների ղեկավարների բանակցությունները հոկտեմբերի 22-ին տեղի են ունենում Սոչիում ՌԴ նախագահի նստավայրում:

«Տարածաշրջանում իրադրությունը շատ լարված է, բոլորս դա տեսնում ենք, հասկանում, ես կարծում եմ՝ մեր այսօրվա հանդիպումը, մեր կոնսուլտացիաները շատ պահանջված են: Հույս ունեմ, որ ռուս-թուրքական հարաբերությունների այն մակարդակը, որ ձեռք է բերվել վերջին ժամանակներս, իր դերը կխաղա այն բոլոր բարդ հարցերի կարգավորման գործում, որոնք այսօրվա դրությամբ առկա են տարածաշրջանում, և թույլ կտա պատասխաններ գտնել բոլոր, նույնիսկ շատ բարդ հարցերին՝ ի շահ Թուրքիայի, Ռուսաստանի և տարածաշրջանի բոլոր երկրների»,-ասել է Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ նեղ կազմով բանակցություններում: