Իշխանությունը չի հրաժարվում ամեն կերպ Հրայր Թովմասյանից ազատվելու և կառավարելի ՍԴ ունենալու մտքից (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է սահմանադրագետ, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով և պահանջելով քրեաիրավական գնահատական տալ, իր բնորոշմամբ, կոպտագույն իրավախախտումներին, որ թույլ են տրվել 2018 թվականի մարտին, երբ Հրայր Թովմասյանը նախ դարձավ Սահմանադրական դատարանի անդամ, ապա՝ նախագահ։ Ըստ Արման Բաբաջանյանի, ինքը՝ Հրայր Թովմասյանը, դիմում չի ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, իսկ Ազգային ժողովի այդ ժամանակվա նախագահ Արա Բաբլոյանը՝ անհասկանալի հիմքերով Թովմասյանի պատգամավորական լիազորությունները համարել է դադարած:

Եվ Բաբաջանյանը հետևություն է անում, որ նա միաժամանակ շարունակել է մնալ պատգամավոր և Սահմանադրական դատարանի անդամ և նախագահ՝ մինչև 2019 թվականի հունվարի 14-ը։

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն։

Գոհար Մելոյանը մի շարք փաստեր ներկայացրեց՝ հավաստելով, որ ՍԴ նախագահի շուրջ սկսված իրավական գործընթացներն անհիմն են և իրականում ոչ թե իրավական, այլ քաղաքական նպատակներ են հետապնդում։ Եվ ցավալին այն է, որ այդ գործընթացների մեջ են ներքաշվել նաև իրավապահ մարմինները, որոնք տուրք են տալիս դրան՝ նսեմացնելով իրենց դերն ու նշանակությունը։

Մանրամասները՝ տեսանյութում