Մենք պիտի գնանք դեպի Չարենց (տեսանյութ)

LIVEnews.am-ը հյուրընկալել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանին։ Զրույցի թեման հայ մեծանուն գրողներն են, մասնավորապես Եղիշե Չարենցը։ Պրոֆեսորն իր ամբողջ կյանքը նվիրել է չարենցագիտությանը՝ ուսումնասիրելով և բացահայտելով մեծ բանաստեղծի կյանքի էջերը, ստեղծագործական բազմաշերտ ճանապարհը։

«Ողբերգական Չարենց», «Փակ դռների գաղտնիքը»՝ գրականագետի հեղինակած աշխատություններն են  Չարենցի մասին։ Այժմ Դ․ Գասպարյանն աշխատում է երեք հատորյակի վրա, որի գլխավոր «հերոսը» կրկին Չարենցն է։ Առաջին հատորը նվիրված է Չարենցի կյանքին, որտեղ ներկայացված է փաստագրություն, երկրորդը՝ Չարենցի ստեղծագործության բովանդակային վերլուծությունն է, երրորդը՝ արվեստի վերլուծությունը։

«Մենք ոչ թե պետք է Չարենցին հարմարեցնենք մեզ, այլ գնանք դեպի Չարենց»,- ասաց Դավիթ Գասպարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրող՝ Լուսինե Այրապետյան

Օպերատոր՝ Հակոբ Գումրոյան