Մեդիա և իշխանություն փոխհարաբերությունները հետհեղափոխական Հայաստանում․ քննարկում (տեսանյութ)

Մեդիա և իշխանություն փոխհարաբերությունները բոլոր ժամանակներում հարթ չեն եղել, այդպես էլ պետք է լինի, մամուլն իր ընդդիմադիր, զննող աչքով հետևում է իշխանության գործունեությանը և սխալները մատնացույց անում  հասարակությանը։ Ինչպես ասում են՝ որակյալ մամուլը միշտ պետք է ընդդիմադիր լինի։

Դա այդպես է ժողովրդավարական երկրներում։ Մինչդեռ ավտորիտար երկրներում պատկերը բոլորվին այլ է․ իշխանությունները փորձում են մամուլն իրենց շահերին ծառայեցնել, մամուլի միջոցով իրենց քաղաքական դիրքերն ամրապնդել: Եվ դրա համար լրատվամիջոցների վրա ներազդելու տարբեր մեթոդներ են կիրառում՝ սկսած ֆինանսականից մինչև  իրավական:

Իսկ ինչպիսի՞ն են մեդիայի ու իշխանության փոխհարաբերությունները հետհեղափոխական  Հայաստանում: Ինչո՞ւ սիրո ու համերաշխության լոզունգներով իշխանության եկածները թիրախավորեցին մամուլը:

Քննարկման մասնակիցներն են՝

Աննա Իսրայելյանը («Առավոտի» առցանց տարբերակի խմբագիր),

Աղասի Ենոքյանը («Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար),

Սևակ Հակոբյանը («Yerevan.today» կայքի խմբագիր),

Գառնիկ Իսագուլյանը («Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ)։

Մանրամասները՝ տեսանյութում