Այսօր Կոմիտաս վարդապետի հիշատակի օրն է (տեսանյութ)

«Եւ որովհետեւ խաչուեցաւ ան, եւ որովհետեւ թաղուեցաւ ան, ահա յարութիւն կ’առնէ մեր անսահման պաշտամունքին եւ խանդաղատանքին մէջ, ան` Ազատն Կոմիտաս»։

Շահան Շահնուր, «Ազատն Կոմիտաս»

Այսօր հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի՝ Սողոմոն Սողոմոնյանի հիշատակի օրն է։ 1935 թ. հոկտեմբերի 22-ին  (որոշ թղթերում  նշվում է նաև հոկտեմբերի 20-ը) փարիզամերձ Վիլ-Ժուիֆ քաղաքի Պոլ Գիրո հոգեբուժարանում իր մահկանացուն կնքեց  Կոմիտաս վարդապետը։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։