Շուշիում կկայանա կավագործության «Կախարդական» ցուցահանդես

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 16։00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա կավագործության «Կախարդական» ցուցահանդես։

Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ ցուցահանդեսի աշխատանքներն ստեղծվել են ընթացիկ տարվա հուլիսի 6-12-ը «Տեռակոտա» ստուդիայի հատուկ նախաձեռնությամբ Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կայացած «Հայաստանը 19-20-րդ դարերում» խեցեգործական ճամբար նախագծի ընթացքում, որին աջակցել է նաև ԱՀ Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը՝ հոգալով արցախցի երեխաների մասնակցությունը ճամբարին։

Մեր զրուցակիցը նշել է, որ բոլոր ցանկացողները կարող են ներկա գտնվել և հիանալ 8-ից բարձր տարիքի երեխաների «Հայաստանը 19-20-րդ դարերում» ստեղծագործություններով: