«Սրտումս` Երևան». Տոնական միջոցառումներ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում

Երևանի հիմնադրման 2801-րդ տարեդարձըի առթիվ տոնական միջոցառումներ են կազմակերպվել քաղաքի բոլոր վարչական շրջաններում, որոնք կմեկնարկեն ժամը 19:00-ից և կշարունակվեն մինչև 22:00-ը: Յուրաքանչյուր վարչական շրջանում կհնչի մի ոճի երաժշտություն. Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում՝մանկապատանեկան, Արաբկիրում՝ դասական, Դավթաշենում կհնչի ջազ, Էրեբունիում՝ ժողովրդական երգ ու պար, Կենտրոնում` փոփ համերգ, Մալաթիայում՝ էստրադային բեմն է, էլեկտրոնային երաժշտություն կհնչի Նոր Նորքում, ազգագրականը՝ Նորք-Մարաշում, ռոք՝  Նուբարաշենում։ Հեղինակ-կատարողները կներկայանան Շենգավիթ վարչական շրջանում, Քանաքեռ-Զեյթունում էլ կհնչի ռետրո երաժշտություն:

«Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Կներկայացվի մեկ տարվա հաշվետվությունը, կլինի նաև պարգևատրման արարողություն ու մշակութային մաս։

Երևանի ծննդյան առթիվ տոնական միջոցառումներ են կազմակերպվել քաղաքի բոլոր վարչական շրջաններում, որոնք կմեկնարկեն ժամը 19:00-ից և կշարունակվեն մինչև 22:00-ը: Յուրաքանչյուր վարչական շրջանում կհնչի մի ոճի երաժշտություն. Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում՝մանկապատանեկան, Արաբկիրում՝ դասական, Դավթաշենում կհնչի ջազ, Էրեբունիում՝ ժողովրդական երգ ու պար, Կենտրոնում` փոփ համերգ, Մալաթիայում՝ էստրադային բեմն է, էլեկտրոնային երաժշտություն կհնչի Նոր Նորքում, ազգագրականը՝ Նորք-Մարաշում, ռոք՝  Նուբարաշենում։ Հեղինակ-կատարողները կներկայանան Շենգավիթ վարչական շրջանում, Քանաքեռ-Զեյթունում էլ կհնչի ռետրո երաժշտություն: