Հայաստանը Վրաստանին մեսիջ ուղարկեց (տեսանյութ)

Վրացագետ Ջոնի Մելիքյանը LIVEnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հայաստանյան այցին, ինչի ընթացքում քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային ոլորտի, մշակութային համագործակցության, տարածաշրջանային անվտանգության մասին հարցեր։ Վրացագետի դիտարկմամբ, առաջ քաշելով Վրաստանի հետ նոր ռազմավարական տեսլականի կառուցման հարցը՝ Հայաստանը Վրաստանին մեսիջ է ուղարկում։ Մելիքյանը նշեց, որ 2016 թվականից հետո նկատվում է, որ Հայաստանը վերադարձել է Վրաստանի ինֆորմացիոն դաշտ։ Ջոնի Մելիքյանը կարևորելով հայ-վրացական հարաբերությունները՝ ասաց․-«Ապագայում մենք նախատեսում ենք, որ հայ-վրացական հարաբերությունները հասնեն ռազմավարական մակարդակի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրող՝ Լուսինե Այրապետյան

Օպերատոր՝ Հայկ Սինդոյան