ԱԺ-ը միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է 30%-ով ավելի գումար 2018-ի և մոտ 50%-ով՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ

ՀՀ ազգային ժողովի պատգամավորների և աշխատակազմի աշխատակիցների՝ 2019 թվականի սեպտեմբերի գործուղումների համար ծախսվել է 48,052,413 ՀՀ դրամ, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 14 մլն դրամով՝ կամ մոտ 30 տոկոսով (34,539,366 դրամ), իսկ 2017-ի սեպտեմբերի համեմատ ավելի է կրկնակի (24,672,330 ՀՀ դրամ):

Այս մասին տեղեկացրել է Tert.am-ը՝ գրավոր հարցում կատարելով Ազգային ժողովին, որպեսզի տեղեկություն տրամադրվի, թե 2017, 2018 և 2019 թթ․ նույն ամսում որքան գումար է ծախսվել գործուղումների համար:

«ՀՀ ազգային ժողովի պատգամավորների և աշխատակազմի աշխատակիցների՝ 2018 թվականի սեպտեմբերի գործուղումների համար ծախսվել է 34,539,366 դրամ, 2017 թվականի սեպտեմբերին՝ 24,672,330 ՀՀ դրամ»,- նշված է ԱԺ պատասխանում:

Միևնույն ժամանակ Ազգային ժողովից տեղեկացրել են, որ վերոնշյալ ծախսերը կատարվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներից: