«Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ են, երկու պետություն». Չավուշօղլուի ելույթը Բաքվում

Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ են, երկու պետություն: Այդ մասին Բաքվում տեղի ունեցած «Համաշխարհային լրատվամիջոցների զարգացման միտումները. ռիսկեր և հնարավորություններ» միջազգային կոնֆերանսի շրջանակում ելույթ ունենալիս ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է «Միլլիյեթ» լրատվականը:

«Որտեղ բացակայում է Թուրքիան, նրան պաշտպանում է Ադրբեջանը, որտեղ ներկա չէ Ադրբեջանը, նրա թիկունքին կանգնած է Թուրքիան: Դա մեր պարտքն է»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Թուրք նախարարն անդրադարձել է նաև «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիային»՝ հավելելով, որ իրենք «պետք է լինեն Ադրբեջանի կողքին այս արդար պայքարում»: