Նիկոլ Փաշինյանը վերածվել է «կրոնի» (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է politik.am  կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին։ Հաղորդման ընթացքում անդրադարձանք քաղաքական տարբեր թեմաների․ «Իրական լյուստրացիա կլինի, երբ ՀՀԿ-ական նախկին պատգամավորները, նախարարները, մարզպետները հրապարակեն այսօր իրենց անկախ, անաչառ համարող փորձագետների, լրագրողների, քաղաքական գործիչների նամակները, որտեղ «անկախներն ու անաչառները» իրենց ծառայություններն են առաջարկում «նախկին ռեժիմին»։ Ի դեպ հիմա էլ շատ բան չի փոխվել՝ «անկախներն ու անաչառները» նույն տեքստերը քոփի են անում և ուղարկում են ներկա իշխանավորներին»։