Մենք և՛ քննադատելու ենք, և՛ պայքարելու

Քաղաքական դաշտում կեղծ և արհեստական թեզ է դրվել շրջանառության մեջ, թե նախկին իշխանությունները պայքարելով Նիկոլի ռեժիմի դեմ՝ ապահովում են նրա երկարակեցությունը:

Նախ.

  • Նախկին և ներկա եզրույթները արհեստական են: Քաղաքական ուժն ու գործիչը կամ կենսունակ ու գաղափարախոսություն ունեցող է կամ՝ ոչ: Քաղաքական գործիչների կամ կուսակցությունների ասելիքը չի չափվում նրանց նախկին և ներկա իշխանություն լինելու հանգամանքով, այն չափվում է սկզբունքային հարցերում իզմերի գոյությամբ, պայքարի անկոտրունությամբ և թիմակիցների ու հետևորդների առկայությամբ:
  • Առնվազն վերջին 1.5 տարին ապացուցեցին, որ ընդդիմադիր դաշտում ամենասկզբունքային և կենսունակ թիմը հանրապետականն է: Այսօրվա հանրապետականը, որն ի տարբերություն իր վրա «բոչկա գլորողների»՝ պայքարել և պայքարում է, այլ ոչ թե փորձում միավորներ շահել ժամանակին իր բարեհաճությանը ապավինող որոշ ֆեյք-հաճախորդ ընդդիմադիրների պես:
  • Ի տարբերութուն ձեզ, տղաներ, իսկ որոշ դեպքերում՝ նաև աղջիկներ, մեր պայքարը անձի դեմ չէ, այլ սկզբունքային և գաղափարական է, հանուն ազգային և քրիստոնեական Հայաստանի:

Բա եթե հանրապետականն ու ձեր ասած նախկինները չխոսեն ու չքննադատեն օրվա ռեժիմին, բա ո՞վ խոսի… Բա էդքան պայքարող էիք, մասնակցեիք ընտրություններին ու ձեր ասելիքը փոխանցեիք հանրությանը:

Թե՞ սպասում էիք մենք մի քիչ էլ պայքարենք, ուժասպառ լինենք, որ գաք սպիտակ ձեռնոցներով ասեք՝ մենք նոր Մեսիան ենք:

Ինչպես կասեին մեր դաշնակից Ռուսաստանում՝ не дождетесь.

Հանրապետականը ու նրա լիդերները իրենց գաղափարների համար բանտարկվել են խորհրդային գուլակներում և կռվել ադրբեջանցիների դեմ պատերազմում ու չեն ընկրկել:

Նենց որ, ձեռքներդ հեռու պահեք հանրապետականից և ականջներիդ օղ արեք. հանրապետականն այսօր ամենակենսունակ ընդդիմությունն է և ապագայի կուսակցություն: Մնացեք բարյավ:

Հ.Գ. Հայրենիքը լրջագույն սպառնալիքների առջև է հայտնվել, իսկ դուք փորձում եք ինքնահաստատվել նախկին իշխանություններին քննադատելով: Լրիվ մանկապարտեզ:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Не дождетесь. Մենք և՛ քննադատելու ենք, և՛ պայքարելուՔաղաքական դաշտում կեղծ և արհեստական թեզ է դրվել շրջանառության մեջ,…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Понедельник, 14 октября 2019 г.