Նախ պետք է ճշտել, թե ի՞նչ երկիր ենք ուզում ունենալ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է դերասան Կարեն Խաչատրյանը, որի հետ խոսեցինք մշակույթի, արվեստի դաստիարակչական, քարոզչական դերի մասին, անդրադարձանք հայկական հեռուստաալիքներով ցուցադրվող սերիալներում բռնության, գողական ենթամշակույթի քարոզչությանը։

Հարցին, թե պետությունն արդյոք չպե՞տք է միջամտի մշակութային քաղաքականութանը՝ կարգավորիչ, վերահսկող դեր կատարելով, դերասանն ասաց, որ արվեստագետները, մշակութային գործիչներն առանց այդ կարգավորումների կարողանում են ճիշտ արվեստ ստեղծել՝ չհեռանալով մեր ազգային արժեհամակարգից, հետևաբար պետության վերահսկող դերը կարող է արվեստի համար սահմանափակումներ ստեղծել։

Արտաքին աշխարհից եկող մարտահրավերներն արդյո՞ք սպառնալիք չեն մեր մշակույթի համար։ Այս հարցին ի պատասխան՝ Կարեն Խաչատրյանն ասաց, որ մեր ազգային մշակույթն այնքան է մեզանում, մեր հասարակության գիտակցության մեջ արմատավորված, որ ցանկացած մարտահրավերի մենք կարող ենք դիմակայել լավագույնը գնահատելու կարողությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում