Անցկացվել են բուժծառայության պետերի մասնագիտական հավաքներ

Հոկտեմբերի 9-ից 11-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի բուժծառայության պետերի մասնագիտական հավաքներ:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, զորամիավորման բուժծառայության պետ, փոխգնդապետ Ա․ Միքայելյանի ղեկավարությամբ անցկացված եռօրյա հավաքների ընթացքում կատարելագործվել են ռազմական բժիշկների մասնագիտական հմտությունները, տեսական և գործնական գիտելիքները: