Մեր ընկերությունը չի աջակցի այն մարդկանց, ովքեր ուզում են գնալ այդ նողկալիների երկիր. «Ավիատուր»

«Ավիատուր» տուրիստական գործակալությունը դադարեցնում է ավիատոմսերի և փաթեթների վաճառքը դեպի Ստամբուլ և Անթալիա։ Այս մասին գրված է գործակալության ֆեյսբուքյան էջում։

««Ավիատուր» տուրիստական գործակալությունը պաշտոնապես հայտարարում է, որ այսուհետ դադարեցնում է ավիատոմսերի և փաթեթների վաճառքը դեպի Ստամբուլ և Անթալիա։ Մեր ընկերությունը չի աջակցի այն մարդկանց, ովքեր ուզում են գնալ այդ նողկալիների երկիր»,- նշված է հայտարարության մեջ։