Ռուսաստանն սկսել է օգնել Չինաստանին ՀՀՊ ոլորտում

Մենք չենք վերադառնա «Վալդայ»-ի նստաշրջանում  Հայաստանի և Արցախի վերաբերյալ Ի. Ալիևի հնչեցրած անհեթեթությանը: Առաջարկում ենք ուշադրություն դարձնել, թե ինչ է ասել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի խնդրի վերաբերյալ, որի լուծումով է պայմանավորված մոլորակի անվտանգությունը: Հոկտեմբեր 4-ին, «Վալդայ» ակումբի տարեկան ժողովի լիագումար նիստի մասնակիցների հետ հանդիպմանը Ռուսաստանի առաջնորդը, մասնավորապես, հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտոնապես սկսում է օգնել Չինաստանին՝ զարգացնելու և տեղակայելու հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգեր Երկնատակի կայսրության տարածքում։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Լուզյանինը, մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, այս որոշումն անվանեց «ճակատագրական» և բացատրեց այն պատճառները, թե ինչու է Ռուսաստանը Չինաստանի հետ ակտիվորեն համագործակցում պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Փորձագետը կարծում է, որ նման պայմանագրերը կնքվում են ԱՄՆ իշխանությունների կողմից լուծարված միջին և կարճ հեռահարության հրթիռների մասին Պայմանագրի (ՄԿՀՀՊ) պատճառով, որով կարգավորվում էր միջին հեռահարության հրթիռների տեղակայումը: Եթե ​​նախկինում Չինաստանն զգուշանում էր ԱՄՆ ծովային տեղակայման հրթիռներից, ապա այժմ Վաշինգտոնը տեղակայում է իր համակարգերը արդեն Ասիական ցամաքում: Ընդ որում, դրանց տեղակայման ուղղությունը խոսում է ՉԺՀ-ի համար ուղղակիորեն սպառնալիքի մասին։

Լուզյանինը ընդգծել է, որ առանց Ռուսաստանի օգնության, Չինաստանը չի կարողանա ստեղծել արդյունավետ պաշտպանություն: Ռուսաստանը, Ամերիկայի հետ մեկտեղ, հրթիռային արդյունաբերության առաջատարն է: Նման համագործակցությունը կօգնի պահպանել աշխարհում ուժերի հավասարակշռությունը: «Վլադիմիր Պուտինի այսօրվա հայտարարությունը ճակատագրական է, շուտով կստորագրվի ռուս-չինական ռազմատեխնիկական համաձայնագիրը»․ – հոկտեմբերի 4-ին ասել է փորձագետը: Հարցին. «Կարո՞ղ եք ասել, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները տեղափոխվում են դաշնակցային մակարդակ», Լուզյանինը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո: Նահանգները չափազանց երկար ժամանակ է կառուցել համաշխարհային կարգը՝ ապավինելով ուժին և անպատժելիությանը, բայց ամեն ինչի վերջն է գալիս»:

Մոլորակի Խաղաղօվկիանոսյան գոտում սպասվող փոփոխությունների մանրակրկիտ վերլուծությունը, որոնք անպայմանորեն կսկսվեն Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշնակցային հարաբերությունների (նույնիսկ եթե միայն ՀՕՊ\ՀՀՊ ոլորտում) ձևավորումից հետո՝ ապագայի խնդիր է: Թեև հեշտ է կանխատեսել, որ աշխարհը չափազանց քիչ ժամանակ ունի «կանխելու»՝ այդ երկու միջուկային տերությունների համագործակցության ամրապնդումը ռազմատեխնիկական ինտեգրման ոլորտում: Եվ ստացվում է, որ Պուտինը խոշոր հաղթաթղթով էր գնացել «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի տարեկան ժողովին։ Ռուսաստանի նախագահի՝ չնայած ավելի ճիշտ կլիներ, հավանաբար, ասել Մոսկվայի և Պեկինի համաձայնեցված որոշման վերաբերյալ արձագանքը, առաջին հերթին սպասվում է ԱՄՆ-ից: Այն գրեթե վստահաբար բացասական և առճակատային է լինելու Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ: Այնուամենայնիվ վստահ ենք, որ նույնիսկ Վաշինգտոնի առավել բացասական արձագանքը չի կանգնեցնի Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի իշխանություններին: Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ի հիմար արտաքին քաղաքականությունը անշրջելի է դարձրել Ռուսաստանի և Չինաստանի ռազմական և քաղաքական ղեկավարության ռազմավարական մերձեցման գործընթացը:

Սերգեյ Շաքարյանց