Գանձասարի առեղծվածը (տեսանյութ)

Գանձասարի մասին առաջին տեղեկությունը հայտնել է Անանիա Մոկացի կաթողիկոսը (10-րդ դար)։ Այն գոյություն է ունեցել դեռևս 4-րդ դարում։

Գանձասարի վանական համալիրը նշանավոր հոգևոր կենտրոն է եղել և համարվում է հայկական ճարտարապետության հանրագիտարան: Սարը, որի վրա կանգնած է վանքը, կոչվում է Գանձասար, քանի որ սարի ընդերքը հարուստ է արծաթի և այլ թանկարժեք մետաղների հանքերով։ Վանական համալիրն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, պարիսպները 13-րդ դարի են, ներսում պահպանվել են բնակելի խցերը, սեղանատունը, դպրոցի երկհարկանի շենքը: Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հիմնել է Խաչենի իշխան Հասան-Ջալալ Դոլան՝ 1216-1238 թվականներին, այն եղել է Աղվանից կաթողիկոսների նստավայրը: Եկեղեցու գավիթում Ջալալյանների տոհմական տապանատունն է: Սուրբ Հովհաննես Մկրտիչն այն եզակի եկեղեցիներից է, որի գմբեթի վրա պատկերված է Հայր Աստծո քանդակը: Եկեղեցին բազմաթիվ արժեքավոր քանդակներով է զարդարված: Եկեղեցին կոչվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ, քանի որ խորանի տակ ամփոփված է Հովհաննես Մկրտչի գլուխը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրող՝ Լուսինե Այրապետյան

Օպերատոր՝ Հակոբ Գումրոյան