ՍԴ նախագահի պաշտոնազրկումը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման պայմա՞ն (տեսանյութ)

Օրերս Կառավարությունը մերժեց ԲՀԿ խմբակցության պատգամավորների՝ «Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերը, որոնցով արգելվում է միասեռական և սեռափոխ եղած անձանց երեխաներ որդեգրել, ինչպես նաև այլ երկրներում միասեռականների և սեռափոխված անձանց ամրագրված ամուսությունը Հայաստանում ուժը կորցրած համարել։ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի կարծիքով օրինագծերը մերժվել են առանց լուրջ հիմնավորումներ ներկայացնելու։

Փորձագետը անդրադարձավ նաև օրերս Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թեմայի աշխուժացմանը, Երևանի պետական մանկավարժական համալսարանում կոնվենցիայի թեմայով ուսանողների շրջանում իրականացված գրավոր հարցմանը և Վենետիկի հանձնաժողովի կողմից սպասվելիք գնահատականին՝ ասելով, որ շուտով Վենետիկի հանձնաժողովը կհրապարակի իր կարծիքը և ըստ այդմ պարզ կդառնան կոնվենցիայի վավերացմանը դեմ դուրս եկած քաղաքացիների հետագա քայլերը։

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարի կարծիքով չի բացառվում, որ մեր իշխանությունները Եվրամիության առաջ նախապայման դնեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնազրկման դեպքում միայն խնդրահարույց կոնվենցիան վավերացնելու մասին, քանի որ ըստ Հայկ Այվազյանի՝ Հրայր Թովմասյանը ազդեցիկ կապեր ունի այդ կառույցում։

Մանրամասները՝ տեսանյութում