Բակո Սահակյանը հանդիպել է Բելգիայի, Կիպրոսի և Չեխիայի պատվիրակությունների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում մեր հանրապետությունում գտնվող Բելգիայի, Կիպրոսի և Չեխիայի պատվիրակությունների անդամների հետ, որոնց կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական և հասարակական գործիչներ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, քննարկվել են Արցախ-Բելգիա, Արցախ-Կիպրոս և Արցախ-Չեխիա կապերին առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն Արցախին սատարելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար պետական պարգեւներ է հանձնել երեք պատգամավորի:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք: