Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին նվիրել է Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխաբադում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը: Երկու երկրների ղեկավարները Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում են ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

2009թ. լույս ընծայված գիրքը պարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր և հեղինակի վերլուծական նյութեր: