Փաշինյանը էքսպեդիցիոն կորպուս չի ուղարկի Սիրիա․ ԱՄՆ դեսպանը նրան կփռի գետնին (տեսանյութ)

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողություններ իրականացնելու իր պատրաստակամության մասին՝ հայտնելով, թե իբրև դրա նպատակը բուֆերային գոտու ստեղծումն է՝ Թուրքիայի տարածքում ապաստանած փախստականներին տեղափոխելու համար։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն անդրադառալով այդ իրադարձություններին՝ ասաց, որ Սիրիայում այսօր տեղի է ունենում այն, ինչ հայերը վերապրեցին 100 տարի առաջ։ Եվ փաստորեն այժմ Թուրքիան նպատակադրվել է ցեղասպանության ենթարկելու և հայրենազրկելու քուրդ ժողովրդին, որպեսզի Սիրիայում ստեղծված բուֆերային գոտում վերաբնակեցնի իր հայրենակիցներին։

Մանրամասները՝ տեսանյութում