Ոնց կուզեի ապրեի Նիկոլին դեռ երկրպագող, հայրենիքաբնակ և իրական հետևորդների հորինված Հայաստանում

Ոնց կուզեի իմ քննադատությունների և կանխատեսումների մեջ սխալվեի, ապրեի Նիկոլին դեռ երկրպագող, հայրենիքաբնակ և իրական հետևորդների հորինված Հայաստանում, երևակայական կայֆերի մեջ սավառնեի, ոգևորվեի վարչապետի և Քիմ Քարդաշյանի սելֆիից կամ Սարգսյան Արմենի թևանցուկ նկարից…

Նախկինում ասում էին, որ ուզում եմ ապրել Հ1-ի Հայաստանում։ Հիմա, երբ պետական քարոզչամեքենայի ծավալներն ու թափը հասել են աներևակայելի «բարձունքների», այդ Հայաստանը դարձել է էլ ավելի վիրտուալ ու սինթետիկ։

Չգիտեմ, այդ ի՞նչն է ավելի ուժեղ, քան միամտությունս, հորինվածքներին տրվելու հոգեբանական գայթակղությունս և էգոցենտրիկ «ինքնախաբեությունս»։ Բայց…

Խիղճս և միտքս միասին են մերժում այդ արհեստական կտերը, պատրանքներն ու կիսաէրոտիկ-կիսաքաղաքական պրիմիտիվ ֆանտազիաները։

Երևի նրանից է, որ պատմություն ու աշխարհագրություն գիտեմ։ Եվ ոչ միայն Հայաստանիս…

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Ոնց կուզեի իմ քննադատությունների եւ կանխատեսումների մեջ սխալվեի, ապրեի Նիկոլին դեռ երկրպագող, հայրենիքաբնակ եւ իրական…

Опубликовано Armen Ashotyan Четверг, 10 октября 2019 г.