Նիկոլ Փաշինյանի ռեժիմը անում է ամեն բան՝ ազգային անվտանգությունը թուլացնելու համար

Փաշինյանի ռեժիմը խրախուսում է սորոսա-ահաբեկչիներին և թուլացնում հայ-ռուսական դաշինքի կողմնակիցներին:Սա սպառնալիք է մեր պետությանը։

Մենք ապրում ենք մեր պետության պատմության ճակատագրական ժամանակաշրջանում: Իշխանության է եկել ուժ, ում համար իզմեր չունենալը հավատամք է:

Աշխարհագրական այս բարդ և Հայաստանի համար ճակատագրական փուլում Նիկոլ Փաշինյանի ռեժիմը անում է ամեն բան՝ ազգային անվտանգությունը թուլացնելու համար:

Տեսեք.

  • Փաստացի 1,5 տարի է քայլածները հրաժարվել են Ցեղասպանության միջազգային դատապարտման և ժխտողականության դեմ պայքարից: Բոլոր հնարավոր միջազգային հարթակներում Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունից խոսելու փոխարեն խոսում է նախկին ուժերից և իր թավշիստներից:
  • Արցախի հարցում կտրուկ նահանջ և հրաժարում Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից:
  • Փաշինյանը իր լռությամբ համաձայնվեց Բոլթոնի կոչին՝ ,հրաժարվել պատմական կաղապարներիցե:
  • Արշավ Արցախի հերսների դեմ:
  • Փաշինյանի իշխանությունը, նսեմացնելով Սարդարապատի և Արցախի հաղթանակները, մի դեպքում հավասարեցրեց իր բազմագույն հեղափոխությունը Սարդարապատի հաղթանակին, մեկ այլ դեպքում՝ ավելի կարևորեց իշխանազավթումը, քան Արցախի հաղթանակը: Հասկանում եք՝ ինչ է արվում…

Թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ մեր ժողովրդի հաղթանակը Փաշինյանի կողմից նսեմացվում է իր դմփ-դմփ-հու շարժմանը:

  • Ավելին, Փաշինյանը գործարքի է գնում սորոսա-ահաբեկչական խմբի հետ, մի խմբի, որը հարձակում է գործել ՀՀ-ի վրա, որը Հայաստանում զբաղված է մեր երկրի դաշնակից Ռուսաստանի դեմ հակաքարոզով: Եթե սրան գումարենք նախկին ԱԱԾ պետի ,կանգ առ և սթափվիրե-ը, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանում Նիկոլի բազմագույն հեղաշրջման արդյունքում արվում է հնարավոր ամեն ինչ՝ թուլացնել մեր պետության հիմքերը:

Այս կարճ ժամանակահատվածում Փաշինյանին հաջողվեց իշխանական էշելոններում ուժեղացնել սորոսա-ապազգային–հակառուսական ուժերի դիրքերը և թուլացնել կամ դուրս մղել իշխանությունից նրանց, ովքեր հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կողմնակիցներ են…

Եզրակացությունը հետևյալն է.

  • Հայաստանի ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ չպետք է այլընտրանք ունենա:
  • Հայաստանը պետք է շարունակի իր անդամակցումը ՀԱՊԿ-ին, և

ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում ՝որպես ՀՀ անվտանգության բաղադրիչ: Փաշինյանի ռեժիմը անում է ճիշտ հակառակը:

Հ.Գ․Ինչպես կասեին Հին Հռոմում՝ «Կարթագենը պետք է կործանվի» կամ հակապետական ուժերը և նրանց սպասարկողները պետք է հեռանան: Փաշինյանի ռեժիմի քայլերն ուղիղ սպառնալիք են ՀՀ և Արցախի անվտանգությանը:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Փաշինյանի ռեժիմը խրախուսում է սորոսա-ահաբեկչիներին և թուլացնում հայ-ռուսական դաշինքի կողմնակիցներին:Սա սպառնալիք է մեր…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Среда, 9 октября 2019 г.