Արցախցի Միշան և Սերժ Թանկյանը միասին երգել են «Արցախ» երգը (տեսանյութ)

Հայտնի System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որը Հայաստանում է մասնակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019), երեկ ներկայացրել է իր սեփական արտադրության սուրճի բրենդը՝ Gavat-ը:

Շնորհանդեսին մասնակցել է նաև արցախցի փոքրիկ կատարող, ռուսական  «Գոլոս․ դետի» («Ձայնը. Երեխաներ») հեռուստանախագծի մասնակից Միշա (Միքայել) Գրիգորյանը:

Միշա Գրիգորյանն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ռոք աստղի հետ կատարում է վերջինիս «Արցախ» երգը:

«Այս երեկո «Թուֆենկյանում» երգեցի Սերժ Թանկյանի և այլ բարձրաստիճան հյուրերի համար։ Նույնիսկ հասցրինք միասին երգել»,- գրառում է կատարել Միշան:

Տեսանյութը՝