Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
«Վիրահատվել է այսօր, վիրահատությունը բարեհաջող է անցել, այլ տեղեկատվություն չեմ կարող հաղորդել»,-ասել է Արմեն Չարչյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել հոկտեմբերի 8-ին: Ռոբերտ Քոչարյանը բժշկական հաստատություն էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին: