Վիտալի Բալասանյանի բացառիկ հարցազրույցը LIVEnews.am-ին (տեսանյութ)

Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը LIVEnews.am-ի հետ հարցազրույցում անդրադարձավ իր անցած դժվարին մարտական և քաղաքական ուղուն, հայաստանյան իշխանությունների վարած  ներքին և արտաքին քաղաքականությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին և նրա վարած քաղաքականությանը, Ապրիլյան քառօրյային և իր մասնակցությանը, 2016 թվականի հուլիսին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմանը, 2018 թվականի թավշյա հեղափոխությանը, Արցախյան ազատամարտի տարիներին, 2020 թվականին Արցախում սպասվելիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին և իր մասնակցությանն այդ ընտրություններին, Արցախում տիրող ներքին իրավիճակին, Ադրբեջանի դիրքորոշմանը Արցախյան հիմնախնդրի լուծման հարցում։

«Իլհամն ու Նիկոլը շատ փոքր են, որ որոշեն Արցախի կարգավիճակը»,- ասաց Վիտալի Բալասանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝ Լուսինե Այրապետյան

Օպերատոր՝ Հակոբ Գումրոյան