Երեխաների այլընտրանքային խնամքի կազմակերպությունների հետևում ադրբեջանական ականջնե՞րն են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրը «Հայ կանայք հանուն ընտանիքի» նախաձեռնության  համակարգող Արմինե Սահակյանն է, որի հետ խոսեցինք չորս գիշերօթիկ հաստատությունների լուծարման որոշման նախագծի մասին։ Ըստ Արմինե Սահակյանի՝ պետությունն իր իրավասությունները հանձնում է մասնավոր այնպիսի կազմակերպությունների, որոնց ֆինանսավորման աղբյուրները հարցեր են առաջացնում։ Որքանո՞վ է վերահսկելի և անվտանգ այդ կազմակերպությունների գործունեությունը։ Հաղորդաշարի հյուրը տեղեկացրեց «Սոս մանկական գյուղում» անցած տարի անչափահասների նկատմամբ գյուղի վարպետ-մանկավարժներից մեկի կողմից կատարած անառակաբարո գործողությունների հիմքով հարուցված քրեական գործի մասին՝ նշելով, որ այդ մասնավոր միջազգային կազմակերպություններում երեխաների անվտանգությունը երաշխավորված չէ։

Ի՞նչ նպատակներ ունեն անապահով, ռիսկային ընտանիքների երեխաներին գիշերօթիկներ հաճախելու հնարավորությունից զրկելը, որտե՞ղ կարող են հայտնվել այդ ընտանիքների երեխաները, եթե կենսաբանական ծնողները չկարողանան հոգալ նրանց ապրուստը։ Այս հարցադրումների պատասխանները ակնկալում ենք ստանալ իրավասու կառույցներից։

Մանրամասները՝ տեսանյութում