Ստամբուլյան կոնվենցիայի կողմնակիցները կրկին ակտիվացել են

Հարգելի քաղաքացիներ, ինձ են դիմել մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողներ և հայտնել, որ ռեկտորի թույլտվությամբ և դեկանի անմիջական վերահսկողությամբ Երևանի`Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում իրենց բաժանվել են ինչ-որ թեստ-թերթիկներ «աջակցենք Ստամբուլյան Կոնվենցիայի վավերացմանը» գրությամբ, որտեղ ներկայացված են ապակողմնորոշող հարցեր, ինչի միջոցով փորձ է արվում ցույց տալ, թե հանրությունը և երիտասարդությունը կողմ է այդ հանցավոր, Ազգայինի դեմ ու ԼԳԲՏ քարոզ իրականացնող կոնվենցիայի վավերացմանը:

Հատկանշական է, որ այդ ախտով տառապողները արդեն չեն խորշում բացահայտ ասել, որ իրենց իրոք կոնվենցիան ուղղված է երեխաների ու կանանց իրավունքների պաշտպանության քողի տակ ԼԳԲՏ անձանց իրավունքների ընդլայնմանը:

Եթե որոշ շրջանակներ և կարճամիտ ուղեղների երբևէ չաշխատած ծալքեր դեռ չեն ընկալել, որ Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու, ուրեմն ստիպված կլինենք հատուկ բացատրական աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:

Բոլոր ապացույցները, նամակները և այլ անհրաժեշտը կտեղադրեմ մեկնաբանություններում:

Սպասում եմ սրա հետ կապված պաշտոնական պարզաբանման:

Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու։

Թույլ չենք տա։

Ցտեսություն:

ԱԺ փորձագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

📢❗Ստամբուլյան կոնվենցիայի կողմնակիցները կրկին ակտիվացել են: 📢❗Հարգելի քաղաքացիներ, Ինձ են դիմել մանկավարժական…

Опубликовано Վահե Գրիգորյան Понедельник, 7 октября 2019 г.