Թեհրանը դեմ է հանդես եկել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին

Իրանը դեմ է Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների անցկացմանը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին Իրանի ԱԳՆ-ը հաղորդագրություն է տարածել։

«Վստահ ենք, որ նման գործողությունները ոչ միայն չեն նպաստի Թուրքիայի անվտանգությանը, այլև նյութական վնասի և մարդկային զոհերի կհանգեցնեն: Այդ կապակցությամբ Իրանը դեմ է հանդես գալիս ռազմական որևէ գործողության անցկացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: