Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան տեղափոխվել է քաղաքացիական բժշկական կենտրոն՝ «Իզմիրլյան» ԲԿ։

ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հաստատել է այս տեղեկությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էր հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը չի բացառվում, որ առաջիկա օրերին ենթարկվի ոչ բարդ վիրահատության։