DigiTec-2019-ի շրջանակում Հայաստանն ու Եթովպիան հուշագիր են ստորագրել

DigiTec ՏՏ տեխնոլոգիաների տարածաշրջանային ցուցահանդեսի շրջանակում Հայաստանն ու Եթովպիան Փոխըմբռնման ն հուշագիր են ստորագրել: Հայկական կողմից պայմանագիրը ստորագրել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ասոցիացիա» հասարակական կազմակերպության տնօրեն Կարեն Վարդանյանը, եթովպիական կողմից՝ երկրի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար Սիսայ Տոլա Յադետը:

Յադետը տեղեկացրել է, որ փաստաթղթով նախատեսված է աշակերտների համար 50-ից ավելի ինժեներական լաբորատորիաների ստեղծում՝ ըստ Հայաստանում գործող մոդելի: 10 տարեկանից սկսած՝ աշակերտներին կսովորեցնեն ծրագրավորման և ինժեներական գործի այբուբենը: Հայկական կողմը, իր հերթին, ոչ միայն կտրամադրի մոդելն ու ուսուցման  ծրագրերը, այլև կանցկացնի թրեյնինգային ծրագրեր՝ նախատեսված Եթովպիայում դասավանդողների համար:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ասոցիացիան ArMath ինժեներական լաբորատորիաների ստեղծման ծրագիրը նախաձեռնել էր որպես տեխնիկական կրթության Հայկական մոդել: Ներկայումս համանման մոդել է արդեն արտահանվել Վրաստան և Արցախ: Լաբորատորիաներում 10-ից մինչև 18 տարեկան աշակերտները արտադասարանական ուսուցում են անցնում: Ինտերակտիվ պարապմունքների, մրցույթների և ինովացիոն ճամբարների շնորհիվ աաշակերտներն ուսումնասիրում են տեխնոլոգիաներ, ինժեներական գործ և մաթեմատիկա: Երիտասարդ ինժեներներին նաև հնարավորություն է ընձեռվում մշակել, ստեղծել, փորձարկել և զարգացնել սեփական ինժեներական լուծումները: