Ութ աղջիկներ համալրել են ՀՀ ԶՈՒ սպայակազմը

Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած թվով աղջիկների ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է սպայական լեյտենանտի զինվորական կոչում:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նորաթուխ լեյտենանտները Շիրակի Պետական Համալսարանի Ռազմական ամբիոնի շրջանավարտներ են: