Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Տավուշի մարզի Կոթի գյուղում հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանի կյանքին վտանգ չի սպառնում։  Այս մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, առավոտյան ժամը 10-11-ի սահմանում Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը։ Եղիշեն Կոթի գյուղի բնակիչ է։

Զինծառայողը վիրավորում է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այնուհետև Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։