«Սադամ Հուսեյնն էլ էր այդպես կարծում». Պուտինը՝ միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու մասին ելույթին ի պատասխան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ-Տոկաևի խոսքին ի պատասխան` կատակով նշել է, թե Իրաքի ղեկավար Սադամ Հուսեյնը նույնպես կարծում էր, որ չարժե միջուկային զենք ունենալ, և անհրաժեշտ է բոլոր երկրների հետ բարեկամական հարաբերություններ պահպանել: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ժամանակակից աշխարհում միջուկային զենք ունենալն անվտանգության և մասնավորապես տնտեսական զարգացման երաշխիք չէ: Երբեմն ավելի լավ է չունենալ միջուկային զենք, սակայն տնտեսության մեջ մեծ ներդրումներ ապահովել, պահպանել և զարգացնել բարեկամական հարաբերություններն այլ երկրների հետ,- ասել է Տոկաևը և հավելել,- Ղազախստանն այս ամենն իրականում անում է»։

Ի պատասխան` Պուտինն ասել է. «Սադամ Հուսեյնն էլ էր այդպես կարծում»։