«Գիտենք, հիշում ենք, սգում ենք»․ Լիտվայի Սեյմասի խոսնակի գրառումը

Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսն ու պատվիրակության անդամները  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել են Ծիծեռնակաբերդի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

ՀՀ ԱԺ մամուլի ծառայության տեղեկացմամբ, Վիկտորաս Պրանցկետիսը Սեյմասի անունից  ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել վավերագրերին, դիտել ցուցանմուշները:

Վիկտորաս Պրանցկետիսը հուշամատյանում գրառել է. «Գիտենք, հիշում ենք, սգում ենք»: