Ամուլսարում ուրանի առկայությունը պահվել է «հույժ գաղտնի է» գրիֆով, փաստաթղթերը գաղտնազերծվել են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրը՝ «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը, խոսեց հանքարդյունաբերության սննդային ու առողջական ռիսկերի մասին՝ նշելով, որ պետական իրավասու կառույցները բացարձակ որևէ ուսումնասիրություն չեն կատարում այդ ռիսկերն ի հայտ բերելու և հանքարդյունաբերության վտանգավոր հետևանքները կանխելու համար։

Նա նաև նշեց, որ Ամուլսարի տարածքում դեռ 1950-ական թվականներին հետազոտութունների արդյունքում ուրանի պաշարներ են հայտնաբերվել, սակայն այդ տեղեկատվությունը հույժ գաղտնի է պահվել։ Միայն վերջերս է հնարավոր եղել գաղտնազերծել այդ փաստաթղթերը։

Մանրամասները՝ տեսանյութում