Սատանիստական ռոք խմբի համերգ, և այն էլ որտե՞ղ` Երևանի տիկնիկայինում…

Դուք դեռ չե՞ք հասկացել, թե իրենից ինչ է ներկայացնում նոր, դեմոկրատական Հայաստանը… Խնդրեմ, ծանոթացեք: Խոսքս, անշուշտ, վերաբերում է միայն հասարակության զոմբիացված, ինչպես նաև դեռ անտեղյակ հատվածին:

Ընթերցողներից շատերը հավանաբար հիշում են անցած ամիս Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի է ունեցած ու սատանիստական ռոքով ուղեկցված փակ միջոցառումը, որին, Analitik.am-ի տեղեկություններով, ըստ ականատեսների, մասնակցել են ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ) համայնքի ներկայացուցիչներ, սատանիստական ինչ-որ կազմակերպության անդամներ:

Կայքի հրապարակման համաձայն, շենքն ամբողջ գիշեր տրամադրվել է խնջույքի մասնակիցներին: Համացանցում հայտնվել էր նաև նշված միջոցառման մի հատվածը ներկայացնող տեսանյութը, որից կարելի է եզրակացնել, որ տեղի ունեցածը ոչ թե խնջույքի, այլ սատանիստական ծիսական միջոցառման է նման: Եվ, ահա, հիմա` վերոնշյալ միջոցառումից դեռ մեկ ամիս չանցած, սատանիստական ռոքով հանդես եկողների կողմից պղծվելու վտանգի տակ է հայտնվել Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը:

Մանուկների համար նախատեսված մշակութային վերոնշյալ օջախի տնօրեն Ռուբեն Բաբայանի գիտությամբ ու թույլտվությամբ (համերգի կազմակերպիչը նա չէ, բայց հենց տիկնիկայինի ղեկավարությունն է հիշյալ համերգի համար տիկնիկայինի դահլիճը վարձակալությամբ տրամադրել համերգի կազմակերպչին) վաղը` հոկտեմբերի 4-ին, այնտեղ լեհական «Vader» խմբի սատանայական համերգն է նախատեսված և տեղի է ունենալու, եթե չարգելվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կամ հակաքրիստոնեական այդ խայտառակությունն ու պղծագործությունը չհանդուրժողների կողմից: Սա նշանակում է, որ եթե վերոնշյալ համերգը կայանա, նախարար Արայիկ Հարությունյանը նույնպես, Ռուբեն Բաբայանի հետ միասին, պատասխանատվություն է կրելու դրա համար:

Լեհական ծայրահեղ մետալի վետերաններից բաղկացած «Vader» խումբը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում այսօր նախատեսված համերգից հետո իր հայրենակից «Thy Disease» (թարգմանաբար` «Քո հիվանդությունը») խմբի ուղեկցությամբ այցելելու է Երևան (թերևս արդեն այցելել է) և, ըստ նախատեսվածի, ներկայացնելու է գործեր ինչպես նոր լույս տեսած «Thy Messenger» EP-ից, այնպես էլ առաջիկայում թողարկվելիք նոր ալբոմից: Խմբի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվությունից  պարզ է դառնում, որ ի տարբերություն այլ քաղաքների, որտեղ «Vader»-ի համերգները նախատեսված են, արդեն կայացել և առաջիկայում կայանալու են համապատասխան վայրերում, Երևանում այն նախատեսվել է այդպիսի խմբին և համերգներին միանգամայն անհարիր մշակութային օջախում` տիկնիկային թատրոնում: Դատելով ամենից, կարելի է ենթադրել, որ սատանիստական վերոնշյալ խմբի` Սատանային փառաբանող, Քրիստոսին ու Եկեղեցին բացահայտ անարգող սատանիստական համերգի վայրն ընտրվել է հենց տիկնիկայինի շենքը, քանի որ տիկնիկայինը լեցուն է մանուկների աստվածային էներգիայով: Այլ կերպ ասած, ինչպես նկատել է «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Աննա Հայրապետյանը, տիկնիկային թատրոնի թիրախավորման նպատակը մանկական վայրը դիվային էներգիայով լցնելն է:

«Vader» խմբի կայքի նորությունների ռուսական բաժնի հրապարակման համաձայն, խումբը հոկտեմբերին վերադառնում է Արևելք ՝ այցելելով Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան կամ Թուրքիա՝ «The Messenger Aries» հյուրախաղերով: Որոշ երկրներում, ինչպիսիք են Ղազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը, խումբն առաջին անգամ է հանդես գալու: Ուղևորությունն ավարտվելու է երեք ներկայացմամբ՝ Ավստրիայում և Գերմանիայում: Լեհաստանում 1983թ. ձևավորված «Vader» խումբն իր էջն ունի նաև «ВКонтакте» սոցիալական ցանցում, որտեղ  «Vader»-ի «Thy Messenger»-ի ներքո կարդում ենք` Trample the temple of gods abo… (թարգմանաբար` «Ոտնակոխիր աստվածների տաճարը…»): Նույն տեղում ներկայացված է նաև ռոքի այն ժանրը, որով հանդես է գալիս «Vader»-ը, այն է` Death (Death-Thrash) (ռուսերեն հապավումը` дэт) Metal: Այսինքն` խոսքը, բառացի թարգմանությամբ, մահացու (մահացու քոթակ) մետաղական ռոքի մասին է: Նույն աղբյուրի համաձայն, «Vader»-ն Արևելյան Եվրոպայում ամենամարտունակ խումբը дэт Metal ժանրում: Նշված է նաև, որ «Vader»-ը «Երկաթե վարագույրի» այն կողմից հայտնված և արևմտյան ձայնագրող ընկերությունից պայմանագիր ձեռք բերած առաջին ծայրահեղական խումբն է:

Հատկապես ծանր և մետաղական ոճերում ռոք համերգներին բնորոշ են յուրօրինակ սատանիստական ծեսերը և Սատանայի փառաբանությունը, ինչի ապացույցը, այո, նաև երգերի բառերն են: Ահա նրանց «Reborn In Chaos» («Վերածնունդ քաոսում») երգալբոմից թարգմանաբար «Death Metal» երգը, որը սատանիզմի բացահայտ արտահայտություն է.

«Հառնեք մեռյալներից և ջարդուփշուր անելով՝ դուրս թռեք գերեզմաններից. սպանդը կանգ չի առնի մինչ արևածագ. մենք ձեզ դժոխք կհասցնենք, քանզի ստրկացնել ենք կամենում. հոգին կսառչի ահից: Մենք տակնուվրա կանենք ընդերքը, պահպանելով մեր ծածկագրերը, որոնք հավերժական են: Ձեր օրենքները հեռու պահեք մեր սատանիստական ծածկագրերից, որոնք ձեզ կբերեն մահու կռիվ` վերահսկելով ձեր քաղաքները: Կդառնանք ձեր մղձավանջը` ահասարսուռ հնչյուններով ծակելով ձեր ականջները: Ձուլվելով իմ փախչող հայացքին` Լյուցիֆերը զվարճանքի մեջ է. իր ցանկությունները ի կատար են ածված: Կրակները վառվում են, տաք մարմիններ են այրվում, մարդիկ են սպանվում. Տառապանք. ահա թե ինչի համար ենք մենք կռվում. ջարդելով երիտասարդներին և սպանելով ծերերին: Բոլոր սրտերից արյուն է հորդում. մթություն է և ձեր հոգիները` վաճառված: Ճանկերը կմխրճվեն ձեր մսերի մեջ, երբ արևը դեռ չի ծագել և օրը գիշերի է նման: Իմացիր, որ կյանքիդ վերջն է եկել` վախից անօգնական ճիչերով… Deat metal-ն է եկել քամուն ընդառաջ…»:

Ահա ևս մեկը` թերհավատների վերջին կասկածները փարատելու համար:

Հասկանալի է, որ եթե վերոնշյալ համերգը, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա նման սրբապղծության անմիջական պատասխանատուն լինելու է տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Համառոտ ներկայացնենք, թե ով է նա: 1998 թվականից ի վեր Ռուբեն Բաբայանը Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ու տնօրենը։ 1995- ից դասախոսում է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, իսկ 2003 թ.-ից սկսած, աշխատում է որպես «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի վարիչ։ Ռուբեն Բաբայանը 2016 թվականից հանդիսանում է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպության (Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի) տնօրենների խորհրդի անդամ (հղումը` http://www.osf.am/about-company/board-of-directors/?lang=am&fbclid=IwAR0Aoj81XxmJ9RIV-bLZPaZc-ep3jTDqR7wRIjrv91VFBn7mRBY8RTag6AM):

Ընդգծենք, որ Ռուբեն Բաբայանը այլասերվածների իրավունքների պաշտպանների հետ մասնակցել է «Ոսկե ծիրան- 2017» կինոփառատոնի շրջանակում Հենրիկ Մալյանի անվան թատրոնում ցուցադրման նախատեսված, հայտնի սկանդալից հետո մերժված, սակայն հետո, 2017թ. հուլիսի 13-ին «Մեդիա կենտրոնում» ցուցադրված կինոռեժիսոր Գագիկ Ղազարէի «Լսիր ինձ» փաստավավերագրական ֆիլմի (ԼԳԲՏ թեմայով, այլասերվածների վերաբերյալ) ցուցադրմանն ու քննարկմանը, որն ուղղակի, թե անուղղակի կերպով միասեռականության քարոզչություն է պարունակում:

Նշված ֆիլմը, որը, ըստ էության, այլասերվածության, սոդոմական պղծությունների քարոզչություն է, պատրաստվել էր Հայաստանում Արևմուտքի գրանտներով, փողերով գործող, լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվիստիտների (այսպես ասած, ԼԳԲՏ անձանց) իրավունքների պաշտպանությամբ և այլասերվածության քարոզչությամբ զբաղվող «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» («Փինկ Արմենիա») հասարակական կազմակերպության պատվերով: Ընդ որում, ֆիլմացանկում նշված ֆիլմի տակ գրված էր 12+, այսինքն` այն, եթե «Ոսկե ծիրան- 2017» կինոփառատոնի շրջանակում ցուցադրումը ազգային արժեհամակարգի նկատմամբ ոտնձգությունների դեմ պայքարողների կողմից հիշյալ փառատոնի շրջանակում չտապալվեր, կարող էին դիտել նաև մինչև 18 տարեկան անձինք, անչափահասները:

«Եթե դրված էր որոշակի խնդիր՝ ներկայացնել այդ մարդկանց (լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների.- Ծ. Հ.) էությունն ու հոգսերը», «Եթե այն անվանել են «Լսիր ինձ», ապա պետք էր այնպես կառուցել, որ այն (ԼԳԲՏ-ների էությունն ու հոգսերը.- Ծ. Հ.) լսելի դառնար հանրության համար»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Ռուբեն Բաբայանը:

«Նույնասեռականը կարող է լինել և՛ ազգայնական, պահպանողական, և՛ Հանրապետական ու ՀՀՇ-ական…»,- նույն զրույցում ասել է Բաբայանը:

Բրավո, Ռուբեն Բաբայանը գյուտ է արել` ազգայնական, պահպանողական  միասեռական, իսկ եթե առանց հեգնանքի, ապա նրա արտահայտած միտքը պարզապես նոնսենս է, անհեթեթություն: Հուսանք, որ մտքում իրեն նկատի չի ունեցել` իբրև ազգայնական- միասեռական:

Նույն կայքի տեղեկացմամբ, տիկնիկային թատրոնի ղեկավարը 5-6 տարի առաջ վերջին պահին, սպառնալիքներից վախենալով, հրաժարվել է թատրոնում ցուցադրել «Պարադա» ֆիլմը, որը համասեռամոլների մասին է պատմում, և որի ցուցադրումը կազմակերպվել էր Եվրամիության, հիմնականում Գերմանիայի դեսպանատան կողմից: Ռուբեն Բաբայանը, սակայն, հետագայում շատ է զղջացել, որ, իր իսկ խոսքերով, փոքրոգություն է ցուցաբերել, տեղիք է տվել այդ սպառնալիքներին ու «Պարադան» չի ցուցադրել:

Ռուբեն Բաբայանը հրապարակավ հայտարարել է, թե բոլոր մարդիկ իրականում իրարից չեն տարբերվում, անկախ նույնիսկ՝ իրենց սեռական կողմնորոշումից: Ապշել կարելի է… Եվ այս մա՞րդն է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Խե՜ղճ Հովհաննես Թումանյան, հիմա, ով գիտի, ոսկորները գերեզմանում շուռումուռ են գալիս… «Ղալլաթ» է արել Ռուբեն Բաբայանը, թե նորմալ մարդիկ և նույնասեռականները, բիսեքսուալները, տրանսվեստիտները և զոոֆիլներն իրարից չեն տարբերվում: Տարբերվում են, այն էլ՝ ինչպիսի՜ ահռելի տարբերությամբ: Կարծում եմ, Բաբայանն այսպիսով թաքուն նպատակ ունի այլասերվածներին մեզ նման սովորական, նորմալ մարդ ներկայացնելով, նրանց այլասերվածությունն էլ, շեղված սեռական կողմնորոշումներն էլ սովորական, նորմալ մի բան ներկայացնել, որին հասարակական գիտակցությունը պետք է վարժվի ու հանդուրժելի համարի:

Նույն կայքի հետ զրույցում Ռուբեն Բաբայանը բացեիբաց հայտարարել է՝ «Ես բացասաբար եմ  վերաբերվում… բոլոր տեսակի խտրականություններին»: Այսինքն նաև՝ Երևանի Հանրապետության հրապարակում միասեռականների շքերթ թույլ չտալուն, երեխա որդեգրելու ցանկության դեպքում նրանց մերժելուն, մանկապարտեզներում դաստիարակ ու դպրոցներում ուսուցիչ աշխատելն արգելելուն, նրանց կողմից միասեռականության, այլասերման քարոզչությունն արգելելուն…

Նշված ֆիլմը, որը, ըստ էության, այլասերվածության, սոդոմական պղծությունների քարոզչություն է, պատրաստվել էր Հայաստանում Արևմուտքի գրանտներով, փողերով գործող, լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվիստիտների (այսպես ասած, ԼԳԲՏ անձանց) իրավունքների պաշտպանությամբ և այլասերվածության քարոզչությամբ զբաղվող «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» («Փինկ Արմենիա») հասարակական կազմակերպության պատվերով: Ընդ որում, ֆիլմացանկում նշված ֆիլմի տակ գրված էր 12+, այսինքն` այն, եթե ցուցադրումը ազգային արժեհամակարգի նկատմամբ ոտնձգությունների դեմ պայքարողների կողմից չտապալվեր, կարող էին դիտել նաև մինչև 18 տարեկան անձինք, անչափահասները:

Ռուբեն Բաբայանը Գագիկ Ղազարէի («Լսիր ինձ» ֆիլմի ռեժիսոր), Հովհաննես Իշխանյանի («Փինք Արմենիա» ՀԿ-ի անդամ, «Լսիր ինձ» ֆիլմի սցենարիստ), Զառա Հովհաննիսյանի (իրավապաշտպան) հետ միասին, որպես բանախոս, մասնակցել է «Մեդիա կենտրոնում» «Լսիր ինձ» ֆիլմի ցուցադրմանը հաջորդած քննարկմանը:

Ինչպես տեղեկացանք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանից, ինքը երեկ երեկոյան խոսել է տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ ու նրանից տեղեկացել, որ նշված թատրոնում «Vader» խմբի համերգը չեղարկվել է: Սակայն, տիկնիկային թատրոնի տնօրենի տեղակալից էլ իմացանք, որ համերգը տիկնիկային թատրոնում, այդ պահի դրությամբ եղած տեղեկատվության համաձայն, կայանալու է, ոչ մի խնդիր չկա, որ չկայանա: Ի դեպ, տիկնիկային թատրոնում հիշյալ խմբի համերգի վերասբերյալ տեղեկատվությունը tomsarkgh.am կայքում պահպանվում էր:

 

Արթուր Հովհաննիսյան