ՊՆ-ում քննարկվել են ԱՊՀ անդամների համագործակցության զարգացման հարցեր

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ստանդարտացման և չափագիտական ծառայությունների համակարգող կոմիտեի հերթական`17-րդ նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պետությունների պատվիրակությունները: Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը։

Նիստի ընթացքում քննարկվել են չափագիտության ոլորտում փոխգործակցության և հետագա համագործակցության զարգացման հարցեր, հստակեցվել է համակարգող կոմիտեի առաջիկա նիստի աշխատանքային պլանը: