Բակո Սահակյանը ներկա է գտնվել ՊԲ ռազմավարական զորավարժություններին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին հանրապետության կենտրոնական հատվածներից մեկում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ռազմավարական զորավարժություններին: ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տեղեկացմամբ, երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակը միշտ եղել է և կմնա մեր պետության ու ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման առանցքային գործոններից մեկը:
Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել Արցախի Հանրապետության պաշտպանության գործում անձնական արիություն եւ խիզախություն ցուցաբերած մի խումբ զինծառայողների:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: