Վարդգես Գասպարին պառկել է Պուտինի ինքնաթիռի անիվների տակ

Ըստ օդում կախված լուրերի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հանդիպման լուրն իմանալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդգես Գասպարիի հետ անմիջապես շտապել է օդանավակայան։ Փաշինյանը Գասպարիին հրահանգել  է շտապ պառկել Պուտինի օդանավի անիվների առջև և այդտեղից չհեռանալ, մինչև Վ․ Պուտինը իրեն՝ Նիկոլ Փաշինյանին չընդունի։

Հասկանալի է, որ ՌԴ նախագահ Վ․ Պուտինը լավ իմացել է Գասպարիի անդրդվելիության մասին, ուստի մարդասիրությունից ելնելով՝ օդանավակայանում ընդունել է Նիկոլ Փաշինյանին։

LIVEnews.am-ը պատասխանատվություն չի կրում օդում կախված լուրերի համար։