Պատմությունը զարմանահրաշ երևույթ է, իսկ Հայաստանը՝ հավերժ

2019թ․ հոկտեմբերի 1-ին Երևանում բարեկամաբար հանդիպեցին Իրանի նախագահ Հասան Ռուհանին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչդեռ 1827թ․ նույն հոկտեմբրի 1-ին, հաղթահարելով իրանական կայազորի դիմադրությունը, ռուսական զորքը մտավ Երևան։

Հայաստանը որպես պետություն այդ ժամանակ չկար, իսկ հայերը մասնակցում էին պատերազմին երկու կողմերից էլ։

Հիմա, փառք Աստծո, Հայաստանը պետություն է, և նույն այդ երկու կողմերը նույն ամսաթվին հանդիպում են և բարեկամաբար զրուցում հենց այն քաղաքում, որտեղ միմյանց դեմ արյունահեղ պատերազմ են մղել գրեթե 200 տարի առաջ։

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Պատմությունը զարմանահրաշ երևույթ է, իսկ Հայաստանը՝ հավերժ։ 2019թ․ հոկտեմբերի 1-ին Երևանում բարեկամաբար հանդիպեցին…

Опубликовано Vardan Voskanyan Вторник, 1 октября 2019 г.