Դավիթ Տոնոյանն ռազմավարական զորավարժության ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ռազմավարական զորավարժության ղեկավար կազմի հետ։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, խորհրդակցության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է սեպտեմբերի 24-ին մեկնարկած զորավարժության սցենարի համաձայն հանրապետությունում առկա իրավիճակը: Առանձին ուղղությունների ղեկավարները, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են զորավարժության պլանով նախատեսված միջոցառումների, մասնագիտական և մարտավարական պարապմունքների ընթացքի մասին։

Խորհրդակցության ավարտին Դավիթ Տոնոյանը տվել է որոշակի հանձնարարականներ և ցուցումներ։