Վլադիմիր Պուտինի ժամանումն ուղեկցվել է բողոքի ակցիայով

Մի խումբ քաղաքացիներ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, նրանք պարզել էին պաստառներ և պահանջում էին ազատ արձակել Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում գտնվող քաղաքական բանտարկյալներին։ Ակցիան առաջնորդում էին իրավապաշտպան Նինա Կարապետյանցը և Հելսինկյան ասամբլեայի Երևանի գրասենյակի ղեկավար Նատալյա Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Բաղրամյան 26-ում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։