Հրետանային զորամասերում անցկացվել են մարտական կրակով գիշերային պարապմունքներ

Ռազմավարական զորավարժությունների շրջանակում պահեստազորայիններով համալրված ստորաբաժանումների մարտունակությունն ստուգելու և գործողությունները կատարելագործելու նպատակով հրետանային զորամասերում անցկացվել են մարտական կրակով գիշերային պարապմունքներ:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ստորաբաժանումները գործել են ներդաշնակ, խոցվել են բոլոր թիրախները: