Պուտինը Երևանում հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ռոհանիի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովի շրջանակում, որը հոկտեմբերի 1-ին կկայանա Երևանում, առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Միջոցառման շրջանակում կկայանան Պուտինի բանակցությունները Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահ Ռոհանիի հետ»,-նշված է հաղորդագրության մեջ: