Թող որևէ մեկն իրեն թույլ չտա կիրառական պառակտման գործընթաց իրականացնել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնագիտության դասախոս Վարդան Խաչատրյանը։

Հեղափոխությունից հետո Հայ Առաքելական եկեղեցին հայտնվեց բոլորիս ուշադրության կենտրոնում այն առումով, որ ձևավորվեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, որը ոչ միայն պահանջում էր կաթողիկոսի փոփոխություն, այլև եկեղեցական որոշ կանոնների վերանայում, իրենց հայտարարություններով վարկաբեկում նախկին կաթողիկոսներին։ Եվ պատահական չէ, որ հանրությունն այդ շարժումն ընկալեց որպես հակաեղեկեցական, հակազգային։ Չնայած դրան՝ իշխանությունները որևէ կերպ չմիջամտեցին շարժմանը։ Որոշ ժամանակ հետո գոնե թե ակնհայտ բողոքի ակցիաները դադարեցին՝ իհարկե ոչ աշխարհիկ իշխանությունների միջամտությամբ, քանի որ շարժման անդամները ոչ միայն չպատժվեցին, այլև նրանցից ոմանց պաշտոններ տրվեցին։ Ինչևէ։ Եվ հենց այդ ժամանակվանից հարցադրում է հնչում՝ իրավունք ունե՞ն արդյոք իշխանությունները միջամտել եկեղեցու գործերին՝ անգամ եթե եկեղեցին պաշտպանության կարիք ունի։ Վարդան Խաչատրյանը հաղորդման ընթացքում պատասխանեց հարցադրմանը՝ նշելով, որ հոգևոր և աշխարհիկ իշխանությունները անգամ օրենսդրությամբ միմյանց հետ տարբեր ոլորտներում հարաբերվելու պարտավորություններ և իրավունքներ ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում